«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Ցավալի է տեսնել արտասվող Բուֆոնին

Ցավալի է տեսնել  արտասվող Բուֆոնին
17.11.2017 | 11:53

Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության նախընտրական խաղերի ամենախոշոր անակնկալը եղավ եզրափակիչ մրցապայքարից Իտալիայի ընտրանու դուրս մնալը: Վաթսուն տարվա ընդմիջումից հետո սա այս հավաքականի համար առաջին դեպքն է: Հիշեցնենք, որ այն խմբային փուլն ավարտեց երկրորդ տեղով ու միջանցիկ խաղերում մրցակից էր ստացել Շվեդիայի ընտրանուն, որին արտագնայում զիջեց 0:1 հաշվով, իսկ սեփական հարկի տակ խաղաց գոլազուրկ ոչ-ոքի:
Ֆուտբոլասերի համար ինքնին խոշոր ցավ է այս հավաքականի դուրս մնալը աշխարհի գավաթի համար պայքարից, սակայն ոչ պակաս ցավ է և այն, որ Ջանլուիջի Բուֆոնին չի տեսնելու մրցասպարեզում: Եթե հիշենք Չեմպիոնների լիգայի վերջին եզրափակիչը, որում «Յուվենտուսը» զիջեց «Բավարիային», ֆուտբոլասերի խոր ափսոսանքը կապված է նաև Բուֆոնի հետ, ով հնարավոր բոլոր տիտղոսներն ունի, բացի եվրոպական այս հեղինակավոր խաղարկության գավաթից: Ստացվում է, որ մեկ տարվա մեջ երկու ծանր հարված ստացավ այս մարզիկը: Եվ այնուամենայնիվ այնպես չէ, թե մարզաշխարհը քար անտարբերությամբ է նայում ֆուտբոլիստի ողբերգությանը: Զորօրինակ, նրան իր աջակցությունն է հայտնել «Յուվենտուսի» գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրան:


«Չեմ կարող ասել, որ ուրախ եմ աշխարհի առաջնությանը Իտալիայի չմասնակցելու առիթով: Ցավալի է տեսնել արտասվող Բուֆոնին: Նա մեծագույն մարզիկ է, իսկական լեգենդ: Ցավալի է Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստների համար: Դա իսկական աղետ է: Հաղորդագրություն ուղարկեցի Բուֆոնին, սակայն կարծում եմ` միայն խոսքերով նրան օգնել հնարավոր չէ: Նա չի հաղթել Չեմպիոնների լիգայում, կօգնենք նրան անելու դա»,- գերմանացի պաշտպանի խոսքերն է մեջբերել Bild-ը:


Ի դեպ, երկրի հավաքականի գլխավոր մարզիչ Ջամպիերո Վենտուրան այս ձախողումից հետո հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Նա հավաքականը գլխավորում էր Եվրո-2016-ից հետո: Այդ ընթացքում Իտալիայի ընտրանին անցկացրել է 17 հանդիպում, տարել է 10 հաղթանակ, կրել 3 պարտություն, չորս անգամ խաղացել ոչ-ոքի:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2034

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ